Սկանդալային երգչուհու մերկ հոգին Bravo.am-ում:)
Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ
կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր
չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն,
ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով
ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ
նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին:
Երգչուհին ուզում է` ոչ միայն իր հագուստի բացությունը գնահատեն, մեկ էլ
հիմա արդեն ուրախ է, որ նախկին սիրելիի հետ ոչինչ չստացվեց: Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ
դառնալ:
Հնարավոր չէ արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ
ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես:): Չնայած` հնարավոր չէ ինձ
կոտրել, կանգնեցնել:
Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես
էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում: (Rippi) - Rippi-ական ազատությունը ո՟րն է:
- Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է
ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկաաար, զարմանան:
Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա
ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես
անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:): - Որեւէ բարդույթ չունե՟ս:
- Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում
լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար
ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից
ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն
գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդրին է: Ես
հաստատ կոմպլեքսավորված չեմ:
- Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՟նչ կասես:
- Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով
գնում են, մեկը ասում է. "Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք
առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ…:)”: Թող ազատվեն,
դա լավ է:): Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած`
ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի
ուզում եմ գնալ: - Ինչի՟ց ես նեղանում:
- Նեղացկոտ եմ: Շատ հիմար բաներից կարող եմ նեղանալ: Հետո ինքս
հասկանում եմ, որ հիմարություն էր, ու ուզում եմ զանգել, ասել` կներեք:
Ընկերներիցս, ընկերուհիներիցս, գործընկերներիցս ստից բաների համար հնարավոր
է նեղանամ: Նույնիսկ նեղանում եմ, երբ երգս են մի քիչ ուշացնում: Հետո
ասում են` Ռիփ, լավ էլի, մեծ մարդ ես, ինչքան ժամանակ է` քեզ ճանաչում
ենք:):
- Հիմա ումի՟ց ես "խռոված”:):
- Ընկերուհուցս նենց էի նեղացել, որովհետեւ պայմանավորվել էինք,
հանդիպման վայրը խառնել էր, ես էլ գործի առումով շատ լարված ու ներվային էի
էդ օրը. երեկ չէ, առաջին օրն էր: Օպերայի հարեւանությամբ` Սայաթ-Նովայի
անվան երաժշտական դպրոցի դիմացի ցայտաղբյուրի մոտ երկու ժամ սպասել եմ:
Եկավ, ասում է` ոչինչ, կոնֆետ կտամ քեզ… - Անցորդները ինչպե՟ս էին արձագանքում:
- Ռեպլիկաներ չեղան, որովհետեւ բավական մեծ ակնոցներ եմ դնում, բայց
մանավանդ վերջերս շատ-շատ են ճանաչողները: Տարբեր են ռեակցիաները.
աղջիկները հիմնականում վատ նայում, գնում են: Ուրիշները մեկ էլ ասում են`
վայ, Rippi-ն… Կարող է գան, նկարվեն: Մեծ ակնոցներ սիրում եմ, համ էլ
հարմար չի, որ դրսում ամեն վայրկյան տեսնեն ինձ: Հանգիստ է, որ գլուխդ կախ
գնում, գալիս, քո գործն ես անում:
- Քեզ չսիրողները շա՟տ են:
- Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա,
ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան: -Լսել եմ` բացասական կարծիքների "մանիակ” ես:):
- Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա
սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում:): Որ չեն լինում բացասական
կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին ` "Ես
առաջինն եմ” տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա:): Իմ ոճն այնպիսին է, որ
ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ,
սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը
աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն
այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ
կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին
հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերում: Ուղղակի կուզեի`
գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:
- Ե՟րբ այս Rippi-ն դարձար:
- Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում
ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ
Հովակիմյանի հետ /ինքը սիրում ա, որ իրեն Tyom ասենք/ մոտ երեք տարի առաջ
նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց
Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային
է, լավն է:
- Հռիփսիմե դիմողներին չե՟ս արձագանքում:):
- Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ
ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում… Խնդրում եմ
էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ: Ծնողներդ ինչպե՟ս են դիմում:
- Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ
տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է,
էլի բրենդային է:): Մի հինգ, վեց տեսակի անուն ունեմ… Ինչ ասես ասում են,
մի խոսքով:):
- Ինչպիսի՟ հոգեվիճակում ես լինում հիմնականում:
- Շատ ուրախ եմ, միշտ ժպտում եմ:
- Հոգիդ թաքցնում ես փաստորեն: Այո, ներքինս ոչ միշտ է այդպիսին: Շատ ժամանակ շատ-շատ վատ եմ զգում,
բայց չեմ ուզում դա ուրիշներն իմանան: Անիմաստ է. իրենք էլ կնեղվեն:
Հիմնականում գործի պատճառով լարվածությունը կարող է ինձ հունից հանել:
- Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՟վ ես ապրել:
- Առաջին սիրուցս: Չորս, թե հինգ տարի առաջ է եղել… Երբ հասկացա` նա այն
մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:
- Լքե՟լ է քեզ, թե՟` հակառակը:
- Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ
կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու
սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:
- Բաժանման պատճա՟ռը:
- Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն
էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասաց` հիմա ուրախ եմ դրա
համար, բայց շատ լավ եմ վերաբերում այդ մարդուն:
- Հիմա իրար բարեւո՟ւմ եք:
- Հեռվից… Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի,
շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած
պատմություն է: - Եթե ինքը նշի քո անունը, ծանր կտանե՟ս:
- Նորմալ: Շատերը գիտեն այդ մասին:
- Նշեցիր, որ առանց նախկին ընկերոջդ երջանիկ ես, իսկ
բաժանման սկզբնական փուլում շա՟տ ես արցունք թափել:
- Հա, եղել է նման բան: Կարծում էի` շատ ավելի ծանր կտանեմ, բայց
նպատակս, գործերս, զբաղվածությունս օգնեցին, որ ավելի թեթեւ տանեմ:
Իրականում… Ծանր է եղել: |