Հայաստանում ինտերնետի որակի վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են, երբեմն
նաև իրարամերժ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս կամ այն ինտերնետ
պրովայդերի մատուցած ծառայությունների որակին, ինչպես նաև այդ որակի և գնի
հարաբերակցությանը: Սակայն, եկեք համաձայնենք, որ Հայաստանում ինտերնետ
ծառայությունների վերաբերյալ ինտերնետ-օգտագոծողների կարծիքը համընկնում է
մեկ կարևոր հարցի շուրջ` այսօր մեզ մատուցվող ինտերնետ ծառայությունները
թե՜ իրենց որակով, և թե՜ սակագնային փաթեթներով դեռևս հեռու են ցանկալի
մակարդակից:
Առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց ինտերնետ ծառայություններ մատուցող
ընկերությունների վարկանիշային աղյուսակ. նրանց ընդհանուր միջին
արագությունների և նաև ըստ օգտագործողների գնահատակնների: Speedtest.am-ը ArmTech-ի հետ միասին
իրականցրեց այս բացառիկ նախագիծը տալով Հայաստանյան օգտագործողներին
անկողմնակալ մի վարկանիշ, որը լինելու է ամենամսյա:
Այժմ ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ Հայաստանի ինտերնետ
պրովայդերների վերաբերյալ, որոնք ստացվել են speedtest.am կայքի մոտ 37000
այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա: Այսպես, ստացված
տվյալների համաձայն միայն հունիս ամսվա կտրվածքով Հայաստանում ամենացածր
միջին արագություն ունեցող պրովայդերը Infotech-ն է (190.49 կբ/վ), իսկ
ամենաբարձր միջին արագություն ունեցողը` Ucom-ը (636.66 կբ/վ): Ընդհանուր
առմամբ, բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ:
Հատկանշական է, որ Orange-ն իր մատուցած ինտերնետ ծառայությունների միջին
արագությամբ 3-րդն է, Beeline-ը` 5-րդը, մինչդեռ Vivacell-ը 12-րդն է:
Հունիս ամսվա արդյունքներով հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին
արագությունները` դասակարգված ըստ նվազման կարգի.
- Ucom 636.66 կբ/վ
- FastNet 450.99 կբ/վ
- Orange 345.43 կբ/վ
- Cornet 334.15 կբ/վ
- Beeline 332.00 կբ/վ
- Arminco 297.19 կբ/վ
- ADC 287.71 կբ/վ
- Radionet 277.30 կբ/վ
- Harknet 274.12 կբ/վ
- Web 264.32 կբ/վ
- Icon 244.09 կբ/վ
- Vivacell 233.86 կբ/վ
- Infotech 190.49 կբ/վ
Այժմ անդրադառնանք www.speedtest.am
կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների`
իրենց պրովայդերին տրված գնահատականներին: Պարզվում է, որ ADC
ընկերությունը մեծ համակրանք է վայելում իր ծառայություններից օգտվողների
մոտ, չնայած արագության մակարդակով գտնվում է միայն 7րդ տեղում:
Ընկերությունն ապահովել է հունիս ամսվա ամենաբարձր գնահատականը: Ամենացածր
գնահատականին է արժանացել Arminco-ն: Ընդհանուր առմամբ, բոլոր
պրովայդերների միջին գնահատականը կազմում է 3.02:
Ինտերնետ պրովայդերներն` ըստ իրենց հաճախորդների կարծիքների
- ADC 3.76
- Ucom 3.62
- Infotech 3.33
- FastNet 3.29
- Harknet 3.09
- Icon 3.05
- Orange 2.95
- Web 2.91
- Vivacell 2.76
- Beeline 2.73
- Cornet 2.72
- Radionet 2.62
- Arminco 2.14
http://armteck.am
|