Main » 2010 » Օցոստոս » 1 » DJ vs Live music
|
Հուլիսի 24-ին Gaudi ակումբում «DJ vs Live music» խորագրով փարթի էր, որի
կազմակերպիչները որոշել էին կենդանի ու ակումբային երաժշտությունը
միախառնել իրար: Սաքսոֆոնի, տամ-տամի, հաուսի հնչյունների ներքո
ակումբասերներն անց էին կացնում իրենց ամառային երեկոն: DJ Vakcina-ն հնչեցնում էր trouble house ոճի երաժշտություն, սաքսոֆոնահար
Արամն ու տամ-տամ հնչեցնող Տիգրանն էլ միախառնում էին կենդանի երաժշտության
հնչյունները. «Որոշեցինք հաուսին ավելացնել տամ-տամն ու սաքոֆոնը: Չնայած
նախօրոք փորձել ենք, բայց տեղում ամեն ինչ իմպրովիզից է կախված,
աչքով-ունքով իրար հասկացնում ենք: Շատերը հոգնել են էլեկտրոնային ստանդարտ
երաժշտությունից, դրա համար էլ երաժշտական գործիքների հետ միքսն ավելի լավ
է ընդունվում»,- նշեց Vakcina-ն: Ի դեպ, նա փարթիին եկել էր լիբանանյան տրամադրությամբ: Նրա ականջօղերն էլ Լիբանանի դրոշի տեսքով էին
. «Առավոտյան եմ վերադարձել Երեւան ու արդեն դեպրեսիայի մեջ եմ: Սիրիական
Հալեպի էլիտար ակումբներից մեկում` «White club»-ում ես ու Լուսինան «Kiss
on the lips» անվանումով համերգ տվեցինք, որը, իրոք, շատ լավ անցավ:
Այնտեղի հայերն էին կազմակերպել ու մեզ հրավիրել: Բեյրութում էլ եղանք,
այդպիսի քաղաք ես դեռ չեմ տեսել, խոսքեր չկան: Ուղղակի Բեյրութի «ֆանատն»
եմ:): Հուսով եմ, որ Հայաստանը կհասնի այդ մակարդակին, ու մենք էլ
կունենանք նման ակումբային կյանք»,- ասաց Արուսիկը: |
Views: 2667 |
Added by: Admin
| Rating: 0.0/0 |
|