Երեքշաբթի, 23.04.2024, 18:46
Welcome Հյուր | Registration | Login




Menu
Գտնել
ՕԳՏԱԿԱՐ ԱՄՊԻԿ
ՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՊԻԿ
Tag Board
 
300
Հարցում
Ձեր տարիքը
Պատասխանել են: 163
ՀԻՄԱ ԿԱՅՔՈՒՄ
Օրացույց
«  Հուլիս 2010  »
ԿիրԵրկԵրՉորՀինգՈւրբՇբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Banner
Տեղադրեք այս HTML կոդը Ձեր կայքում
Արդյունքում:
-
Մենք այստեղ ենք
         Armenian Soft & Fun Portal
Main » 2010 » Հուլիս » 19 » Rippi-Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել....
21:01
Rippi-Ուզում եմ Playboy-ի շապիկին հայտնվել....

Սկանդալային երգչուհու մերկ հոգին Bravo.am-ում:)

Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին: Երգչուհին ուզում է` ոչ միայն իր հագուստի բացությունը գնահատեն, մեկ էլ հիմա արդեն ուրախ է, որ նախկին սիրելիի հետ ոչինչ չստացվեց:

               

Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ դառնալ:

Հնարավոր չէ արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես:): Չնայած` հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել:

Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում: (Rippi)

                

- Rippi-ական ազատությունը ո՟րն է:

- Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկաաար, զարմանան: Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:):

                

- Որեւէ բարդույթ չունե՟ս:

- Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդրին է: Ես հաստատ կոմպլեքսավորված չեմ:

- Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՟նչ կասես:

- Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով գնում են, մեկը ասում է. "Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ…:)”: Թող ազատվեն, դա լավ է:): Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած` ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ գնալ:

                           

- Ինչի՟ց ես նեղանում:

- Նեղացկոտ եմ: Շատ հիմար բաներից կարող եմ նեղանալ: Հետո ինքս հասկանում եմ, որ հիմարություն էր, ու ուզում եմ զանգել, ասել` կներեք: Ընկերներիցս, ընկերուհիներիցս, գործընկերներիցս ստից բաների համար հնարավոր է նեղանամ: Նույնիսկ նեղանում եմ, երբ երգս են մի քիչ ուշացնում: Հետո ասում են` Ռիփ, լավ էլի, մեծ մարդ ես, ինչքան ժամանակ է` քեզ ճանաչում ենք:):

- Հիմա ումի՟ց ես "խռոված”:):

- Ընկերուհուցս նենց էի նեղացել, որովհետեւ պայմանավորվել էինք, հանդիպման վայրը խառնել էր, ես էլ գործի առումով շատ լարված ու ներվային էի էդ օրը. երեկ չէ, առաջին օրն էր: Օպերայի հարեւանությամբ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմացի ցայտաղբյուրի մոտ երկու ժամ սպասել եմ: Եկավ, ասում է` ոչինչ, կոնֆետ կտամ քեզ… 

                              

- Անցորդները ինչպե՟ս էին արձագանքում:

- Ռեպլիկաներ չեղան, որովհետեւ բավական մեծ ակնոցներ եմ դնում, բայց մանավանդ վերջերս շատ-շատ են ճանաչողները: Տարբեր են ռեակցիաները. աղջիկները հիմնականում վատ նայում, գնում են: Ուրիշները մեկ էլ ասում են` վայ, Rippi-ն… Կարող է գան, նկարվեն: Մեծ ակնոցներ սիրում եմ, համ էլ հարմար չի, որ դրսում ամեն վայրկյան տեսնեն ինձ: Հանգիստ է, որ գլուխդ կախ գնում, գալիս, քո գործն ես անում:

- Քեզ չսիրողները շա՟տ են:

- Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա, ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան:

                              

-Լսել եմ` բացասական կարծիքների "մանիակ” ես:):

- Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում:): Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին ` "Ես առաջինն եմ” տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա:): Իմ ոճն այնպիսին է, որ ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ, սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերում: Ուղղակի կուզեի` գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:

- Ե՟րբ այս Rippi-ն դարձար:

- Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ Հովակիմյանի հետ /ինքը սիրում ա, որ իրեն Tyom ասենք/ մոտ երեք տարի առաջ նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային է, լավն է:

- Հռիփսիմե դիմողներին չե՟ս արձագանքում:):

- Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում… Խնդրում եմ էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ:

                      

Ծնողներդ ինչպե՟ս են դիմում:

- Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է, էլի բրենդային է:): Մի հինգ, վեց տեսակի անուն ունեմ… Ինչ ասես ասում են, մի խոսքով:):

- Ինչպիսի՟ հոգեվիճակում ես լինում հիմնականում:

- Շատ ուրախ եմ, միշտ ժպտում եմ:

- Հոգիդ թաքցնում ես փաստորեն:

Այո, ներքինս ոչ միշտ է այդպիսին: Շատ ժամանակ շատ-շատ վատ եմ զգում, բայց չեմ ուզում դա ուրիշներն իմանան: Անիմաստ է. իրենք էլ կնեղվեն: Հիմնականում գործի պատճառով լարվածությունը կարող է ինձ հունից հանել:

- Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՟վ ես ապրել:

- Առաջին սիրուցս: Չորս, թե հինգ տարի առաջ է եղել… Երբ հասկացա` նա այն մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:

- Լքե՟լ է քեզ, թե՟` հակառակը:

- Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:  

                       

- Բաժանման պատճա՟ռը:

- Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասաց` հիմա ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ եմ վերաբերում այդ մարդուն:

- Հիմա իրար բարեւո՟ւմ եք:

- Հեռվից… Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի, շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած պատմություն է:

- Եթե ինքը նշի քո անունը, ծանր կտանե՟ս:

- Նորմալ: Շատերը գիտեն այդ մասին:

- Նշեցիր, որ առանց նախկին ընկերոջդ երջանիկ ես, իսկ բաժանման սկզբնական փուլում շա՟տ ես արցունք թափել:

- Հա, եղել է նման բան: Կարծում էի` շատ ավելի ծանր կտանեմ, բայց նպատակս, գործերս, զբաղվածությունս օգնեցին, որ ավելի թեթեւ տանեմ: Իրականում… Ծանր է եղել:

Views: 2614 | Added by: Admin | Rating: 4.4/7
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]