Երկուշաբթի, 29.04.2024, 06:57
Welcome Հյուր | Registration | Login




Menu
Գտնել
ՕԳՏԱԿԱՐ ԱՄՊԻԿ
ՆԿԱՐՆԵՐԻ ԱՄՊԻԿ
Tag Board
 
300
Հարցում
Ձեր բջջային օպերատորը
Պատասխանել են: 262
ՀԻՄԱ ԿԱՅՔՈՒՄ
Օրացույց
«  Հուլիս 2010  »
ԿիրԵրկԵրՉորՀինգՈւրբՇբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive
Banner
Տեղադրեք այս HTML կոդը Ձեր կայքում
Արդյունքում:
-
Մենք այստեղ ենք
         Armenian Soft & Fun Portal
Main » 2010 » Հուլիս » 3 » Հայկական Internet Provider-ների առաջին ռեյտինգը
13:43
Հայկական Internet Provider-ների առաջին ռեյտինգը
Հայաստանում ինտերնետի որակի վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են, երբեմն նաև իրարամերժ, հատկապես երբ խոսքը վերաբերում է այս կամ այն ինտերնետ պրովայդերի մատուցած ծառայությունների որակին, ինչպես նաև այդ որակի և գնի հարաբերակցությանը: Սակայն, եկեք համաձայնենք, որ Հայաստանում ինտերնետ ծառայությունների վերաբերյալ ինտերնետ-օգտագոծողների կարծիքը համընկնում է մեկ կարևոր հարցի շուրջ` այսօր մեզ մատուցվող ինտերնետ ծառայությունները թե՜  իրենց որակով, և թե՜ սակագնային փաթեթներով դեռևս հեռու են ցանկալի մակարդակից:

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց  ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների վարկանիշային աղյուսակ.  նրանց ընդհանուր միջին արագությունների և նաև ըստ օգտագործողների գնահատակնների: Speedtest.am-ը ArmTech-ի հետ միասին իրականցրեց այս բացառիկ նախագիծը տալով Հայաստանյան օգտագործողներին  անկողմնակալ մի վարկանիշ, որը լինելու է ամենամսյա:

Այժմ ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ Հայաստանի ինտերնետ պրովայդերների վերաբերյալ, որոնք ստացվել են speedtest.am կայքի մոտ 37000 այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա: Այսպես, ստացված տվյալների համաձայն միայն հունիս ամսվա կտրվածքով Հայաստանում ամենացածր միջին արագություն ունեցող պրովայդերը Infotech-ն է (190.49 կբ/վ), իսկ ամենաբարձր միջին արագություն ունեցողը` Ucom-ը (636.66 կբ/վ): Ընդհանուր առմամբ, բոլոր պրովայդերների միջին արագությունը կազմում է 303.85 կբ/վ: Հատկանշական է, որ Orange-ն իր մատուցած ինտերնետ ծառայությունների միջին արագությամբ 3-րդն է, Beeline-ը` 5-րդը, մինչդեռ Vivacell-ը 12-րդն է:

Հունիս ամսվա արդյունքներով հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունները` դասակարգված ըստ նվազման կարգի.

  1. Ucom 636.66 կբ/վ
  2. FastNet 450.99 կբ/վ
  3. Orange 345.43 կբ/վ
  4. Cornet 334.15 կբ/վ
  5. Beeline 332.00 կբ/վ
  6. Arminco 297.19 կբ/վ
  7. ADC 287.71 կբ/վ
  8. Radionet 277.30 կբ/վ
  9. Harknet 274.12 կբ/վ
  10. Web 264.32 կբ/վ
  11. Icon 244.09 կբ/վ
  12. Vivacell 233.86 կբ/վ
  13. Infotech 190.49 կբ/վ

Այժմ անդրադառնանք www.speedtest.am կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների` իրենց պրովայդերին տրված գնահատականներին: Պարզվում է, որ ADC ընկերությունը մեծ համակրանք է վայելում իր ծառայություններից օգտվողների մոտ, չնայած արագության մակարդակով գտնվում է միայն 7րդ տեղում: Ընկերությունն ապահովել է հունիս ամսվա ամենաբարձր գնահատականը: Ամենացածր գնահատականին է արժանացել Arminco-ն:  Ընդհանուր առմամբ, բոլոր պրովայդերների միջին գնահատականը կազմում է 3.02:

Ինտերնետ պրովայդերներն` ըստ իրենց հաճախորդների կարծիքների

  1. ADC 3.76
  2. Ucom 3.62
  3. Infotech 3.33
  4. FastNet 3.29
  5. Harknet 3.09
  6. Icon 3.05
  7. Orange 2.95
  8. Web 2.91
  9. Vivacell 2.76
  10. Beeline 2.73
  11. Cornet 2.72
  12. Radionet 2.62
  13. Arminco 2.14
                                                  http://armteck.am

Views: 1063 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]